Վարակաբանություն
Տուբերկուլոզն այսօր
Օֆլոքսացինի շարքի դեղեր, կապրեոմիցին, ՊԱՍԿ, պրոտիոնամիդ), որոնք այժմ կիրառվում են միայն Երևանի Շենգավիթի, Մալաթիա-Սեբաստիայի, Դավիթաշենի, Աջափնյակի ¥փորձարարական¤ համայնքներում բնակվող հիվանդների բուժման համար։
2007թ. մարտի 23-ին տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային օրվա նախօրյակին նշված կազմակերպության կողմից վերանորոգված Աբովյան քաղաքի ՀՀ ՏԴ մասնաշենքերից մեկում բացվեց լավ կահավորված հատուկ բաժանմունք դեղակայուն տուբերկուլոզով (ԴԿՏ) տառապող հիվանդների բուժման համար, որտեղ ցուցաբերվում են անհատական սպասարկում և հոգեբանական օգնություն։ Ներկայումս ԱՄՆ-ի Գլոբալ ֆոնդի ֆինանսական օժանդակությամբ վերանորոգվում է դիսպանսերի հիմնական շենքը, որտեղ կբացվի ավելի ծավալուն բաժանմունք նշված հիվանդների համար։
2004թ. կառավարության կողմից հաստատվեց տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագիրը, իսկ 2006թ. այն վերանայվեց և կրկին հաստատվեց։ Ծրագրի հեղինակն է տուբերկուլոզի ազգային ծրագրի (ՏԱԾ) գրասենյակը, որը ստեղծվել է 2003թ.-ին։Ծրագրի հիմքում ընկած է հիմնականում DOTS ռազմավարությունը, որտեղ կարևոր տեղ է հատկացվում տուբերկուլոզի նկատմամբ կասկածելի հիվանդների խորխի հետազոտությանը բուժական սպասարկման առաջին օղակում։ Այդ նպատակով շրջանային և քաղաքային բոլոր պոլիկլինիկաներում ստեղծվել են մանրադիտակային լաբորատորիաներ, որոնք ապահովվել են մանրադիտակներով, պատրաստվել են համապատասխան կադրեր։
Հիվանդների հայտնաբերումը, հսկողությունը և բուժման կազմակերպումը բնակչությանը մոտեցնելու նպատակով ներկայումս պոլիկլինիկաներում ստեղծվում են տուբերկուլոզային կաբինետներ, վերացնելով դիսպանսերները, որոնք գործում էին 8 խոշոր շրջաններում և 3 քաղաքներում (Երևան, Գյումրի, Վանաձոր)։ Պահպանվում են միայն նրանց ստացիոնար բաժանմունքները։
Այս ծրագիրը հիմնականում ուղղված է վարակի տարածման կանխմանը, սակայն չի ապահովում հիվանդության վաղաժամ հայտնաբերումը, քանի որ ոչ բոլոր հիվանդներն են հարուցիչ արտազատում, հատկապես հիվանդության վաղ շրջանում, մինչդեռ ներկայումս հանրապետությունում դիտվում է ոչ միայն տուբերկուլոզով հիվանդացութան և նրանից մահացության աճ ¥15 տարում հիվանդացությունն աճել է գրեթե 3 անգամ` 1993թ.-ին 16,8-ից 2007-ին հասնելով 47,1-ի 100000 բնակչի հաշվով, մահացությունը` 1,5 անգամ` 3,0-ից մինչև 5,2, 100000 բնակչի հաշվով¤, այլև սրնթաց և տարածուն ձևերի ավելացում, այդ թվում` չափահասների շրջանում տուբերկուլոզային մենինգիտի ¥ըստ որում, 1993թ. ոչ մի դեպք չի եղել, իսկ 2007-ին 12 հիվանդից 11-ը եղել են մեծահասակներ¤։ Աճել է հիվանդացությունը շփման մեջ գտնվողների շրջանում, որոնց հիվանդացությունը մոտ 40 անգամ գերազանցում է հիվանդի հետ չշփվող բնակչության ցուցանիշը։ Վերջին տարիներս համեմատաբար դրական շարժ է գրանցված միայն բանակում և ազատազրկման վայրերում, շնորհիվ հիվանդության ակտիվ հայտնաբերման ճիշտ կազմակերպման` բոլորին 3 ամիսը մեկ թվային ֆլուորոգրաֆներով հետազոտելու ճանապարհով։
Թերի են հայտնաբերվում արտաթոքային ձևերը, որոնց տեսակարար կշիռը նոր հայտնաբերված հիվանդների մեջ կազմում է ընդամենը 9-10%։ Հաճախ նրանց ուշացած են ախտորոշում։
Այդպիսով կարելի է համարել, որ հանրապետությունում տուբերկուլոզի համաճարակային վիճակը մնում է լարված, ինչը մասնագիտացված և ընդհանուր բժշկական ցանցի կողմից պահանջում է համալիր միջոցների ձեռնարկում` ՀՀ ԱՆ ղեկավարությամբ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ։ Հատկապես անհրաժեշտ է ուժեղացնել տուբերկուլոզի վաղաժամ հայտնաբերումը և ճիշտ ախտորոշումը պոլիկլինիկաներում, որին կնպաստի հանրապետության միակ գիտաբժշկական կենտրոնի` ՀՀ ՏԴ-ի կողմից խորհրդատվական և մեթոդական օժանդակությունը, քանի որ այն միակ բուժհաստատությունն է, որը համալրված է ոչ միայն թոքային, այլև արտաթոքային տուբերկուլոզի տարբեր ձևերի (ոսկրահոդային, միզասեռական և այլն) բուժման ուղղությամբ մասնագիտացած և բարձր որակավորում ունեցող մասնագետներով։
08.04.2009 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ